Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
28.05.2009թ.

Մայիսի 27-ին, Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը տեղի ունեցավ Հայ Օգնության Միության "Լավագույն ուսանող" ծրագրի մրցանակա- բաշխությունը: Բացման խոսքով հանդես եկավ Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր, գրող հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը: Հանդիսությանը ներկա էին ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության անդամ Կարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի փոխնախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, լրագրող Անահիտ Եսայանը, որոնք իրենց ողջույնը և շնորհավորանքները հղեցին ուսանողներին:
Ո՞ւր է Երիտասարդական պալատը, ինչո՞ւ մասնավորեցրին, ապա փակեցին մեր գրադարանները, ինչո՞ւ գիրքը հայտնվեց գետնանցումներում: Այս և նման բազմաթիվ այլ հարցեր են կախված Երևանի գլխին, և այսօր եկել է դրանք լուծելու ժամանակը: Երևանի ավագանու ընտրություններին համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում առաջադրված ամենաերիտասարդ քաղաքական գործիչը Արծվիկ Մինասյանն է` Դաշնակցությունից, ով խոստանում է իրական հենարան լինել երիտասարդներին ու սատարել նրանց: Կարևորելով երիտասարդության կրթության, զբաղվածության, բնակարանաշինության հարցերը` ավագանու դաշնակցական թեկնածուները նշում են, որ իրենց համար նման հարցերի լուծումն առաջնահերթություն է` միաժամանակ ընդգծելով, որ այսօր մեզ անհրաժեշտ է ակտիվ, հետևողական, պահանջատեր ու ազատ երիտասարդություն:

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...