Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
23.05.2009թ.

Սիրելի շրջանավարտներ
Ինչպես յուրաքանչյուր կյանք, այնպես էլ այդ կյանքի յուրաքանչյուր էջ իր ուրույն հմայքն ու խորհուրդն ունի: Եվ այդ էջերում պարուրված բովանդակությունն է, որ իմաստավորում է կյանքը: Իմաստնության այդ ճանապարհը սկսվում է դպրոցի շեմից, բայց չի ավարտվում այնտեղ: Եվ դպրոցն է այն դարբնոցը, որ կանխորոշում է մարդու կերպն ու ապագան:
Հայի համար կրթօջախը այն տեղն է, որտեղ կերտվում է հայի ինքնությունը: Մենք ակնհայտորեն գիտելիքի ազգ ենք և դա է, որպես անմնացորդ պատգամ, ժառանգվել հայոց մեծերից: Գիտելիքն է այն փարոսը, որ մղում է փառավոր հարատևման:
Դուք չեք մոռանա ձեր առաջին ուսուցչին, ձեր սիրելի ուսուցչին, ձեր դասարանը, ձեր առաջին սիրած էակին, որի հետ հաճախ նույն նստարանին եք նստել: Եվ չեք մոռանա դպրոցական պատերի ներսի այն մոգական միջավայրը, որը ձեզ մղել է կատարելու առաջին քայլը` դեպի գիտելիք, դեպի խիզախում, դեպի սեր, դեպի հարգանք ու հպարտություն: Կյանքում հնարավոր քայլերի զգալի մասը դուք արդեն առաջին անգամ կատարել եք դպրոցում: Եվ շատերդ հենց դպրոցում եք գիտակցել, որ ձեր սեփական ԵՍ-ից այն կողմ կան նաև շատ այլ արժեքներ, որոնք հասու կլինեն միայն այն դեպքում, երբ դպրոցի շեմից քայլեք ճիշտ և համարձակ ճանապարհով: Եվ տարբեր են այդ ճանապարհները և ոչ միշտ հարթ-ուղիղ, սակայն ձեր մեջ են այն մարդիկ, ովքեր պետք է առաջնորդեն Հայաստանն ու հայությանը 3-րդ հազարամյակում, և կերտեն հզոր մի երկիր` հպարտորեն քայլող քաղաքակրթության համաշքերթում: Դուք այսօր հրաժեշտ տալով դպրոցին և ձեր ուսուցիչներին, այսուհետ պետք է ինքնուրույնաբար կայացնեք ձեր կյանքի կարևորոգույն որոշումները: Բայց մի բան առանձնահատուկ պետք է գիտակցեք. ինչպիսի մղումներով դուք առաջնորդվեք, այդպիսին է լինելու վաղվա Հայաստանը: Եվ դպրոցը ավարտելու շնորհավորանքներիս հետ, մաղթում եմ, որ հայրենիքին անմնացորդ նվիրվելու մեջ գտնեք այն իմաստը, որը պետք է ձեզ առաջնորդի այսուհետ: Չկա ավելի վեհ գաղափար, քան հայրենասիրությունն է: Եվ իրական հայրենասիրությունն է, որ պակասում է այսօր մեր հոգիներում ու գործերում: Այդ պակասը դուք պետք է լրացնեք` ձեր հպարտ գործերով:
Բարի երթ դեպի նոր հորիզոններ և մեծ խիզախումներ:

Արծվիկ Մինասյան

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...