|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Նորություններ
|
23.05.2009թ.
|

Պայքար հայի իրավունքի համար, ազատ ապրելու համար, պայքար մայրաքաղաք Երևանի բարեկեցության, անկախ պետականության ամրապնդման համար
Մայիսի 22-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպումը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սկսեց քաղաքական իրավիճակի մեկնաբանմամբ` մասնավորապես անդրադառնալով իշխանությունից հրաժարվելու` դաշնակցության որոշմանը:
"Դաշնակցության կոալիցիայից դուրս գալը առաջին հերթին հենց դրա նշանն է, որ լուրջ իրադարձություն է տեղի ունեցել, լուրջ քաղաքական իրավիճակ է առաջացել և արտաքին, և ներքին ասպարեզում: Եվ այդ լուրջ իրադարձությունների արդյունք է Դաշնակցության այս քայլը",- ասել է Ա. Ռուստամյանը:
Նա նշեց, որ այս քայլը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերը ներկայացնում են ընտրական գործընթացի համատեքստում, իչնը Արմեն Ռուստամյանի խոսքով, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև հակաքարոզչություն է Դաշնակցության նկատմամբ:
"Դաշնակցությունը իշխանության զգալի մասը, որ ուներ դրանից հրաժարվեց: Եվ դա չարեց նրա համար, որ 1-2 ավել տեղ ունենա ավագանիում: Աբսուրդ է մտածել, որ երեք նախարար, 4 փոխնախարար, 3 փոխմարզպետ, 1 մարզպետ, ԱԺ փոխնախագահ հրաժարվում են, որպեսզի 1-2 ավել տեղ ունենան ավագանիում":
Արմեն Ռուստամյանը նաև կանխատեսեց, որ մոտ ապագայում ազգային գաղափարների շուրջ կողմնորոշումն է դառնալու իշխանության և ընդդիմության բաժանարար գիծը` ինչն արդեն տեղի է ունեցել նախկին իշխանությունների օրոք` հանգեցնելով վերջինների հրաժարականին:
Այդուհանդերձ, Արմեն Ռուստամյանը ներկա փուլում կոչ արեց չշահարկել ազգային գաղափարները և ուշադրությունը կենտրոնացնել մայրաքաղաքի կառավարման մարմնի ընտրությունների վրա, քանի որ իր համոզմամբ, Երևանն է դառնալու ազգային կառավարման այն մոդելը, որով հետո առաջնորդվելու է նաև ողջ հանրապետությունը:
Դաշնակցության քցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն իր քաղաքական հակառակորդներին հրապարակային բանավեճի կոչ արեց` հատկապես մայրաքաղաքի կառավարման ծրագրերի շուրջ:
"Մենք պայքարում ենք հայի իրավունքի համար, պայքարում ենք յուրաքանչյուրիս ազատ ապրելու համար: Պայքարում ենք մայրաքաղաք Երևանի բարեկեցության համար, անկախ պետականության ամրապնդման համար: Իսկ ինչի համար են նրանք պայքարում: Թող հրապարակային իրենք ասեն: Իսկ եթե չասեն, ես կասեմ` նրանք պայքարում են աթոռի համար, որ ուժեղացնեն սեփական հարստությունը, կլանային համակարգը, ավելի ամրապնդեն ազգադավան գործունեությունը",- ասել է քաղաքապետի թեկնածուն:
Իսկ ընտրողներին քաղաքապետի թեկնածուն կոչ արեց քվեարկել բացառապես գաղափարների և ծրագրերի համար և չտրվել ճնշումների և կաշառքի:
"Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, վաղվա օրվա մասին մտածող ցանկացած մարդ պետք է կարողանա "ո'չ" ասել իշխանության պարտադրանքի ներքո, փողի ճնշմամբ քվեարկություններ պարտադրող անձանց":
Արծվիկ Մինասյանը երևանցիներին խոստցավ, որ հաղթանակի դեպքում Դաշնակցությունը քաղաքի կառավարման ողջ հսկողությունը վստահելու է իրեն ընդդիմադիր ուժերին` բացառելու համար ներկայացրած ծրագրից ցանկացած շեղում:
Վերադարձ |
|
 |
|