Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
22.05.2009թ.

Շարունակվում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Դաշնակցական թեկնածուներն ու նրանց սատարողները մայիսի 21-ին Շենգավիթ համայնքում էին: "Ընտրենք քաղաքի առաջնորդին",- կոչ է անում Արծվիկ Մինասյանը:
Շենգավիթում Երևանի քաղաքապետի դաշնակցական թեկնածուին սպասում էին ոչ միայն բակում, այլև պատշգամբներում: Իսկ հուզող հարցերը բազմաբնույթ էին. կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, աղքատության հաղթահարում, մուրացկանության վերացում: Շենգավիթում ավագանու թեկնածուները ներկաներին կոչ արեցին համախմբվել ազգային գաղափարների շուրջ և մայիսի 31-ին ընտրել այնպիսի ղեկավար, որը կմտածի ժողովրդի մասին և արժանի կլինի նրան:
Ներկաները վստահեցնում են. գումարով քվեարկելու ժամանակն անցել է: Այս ընտրություններում, ըստ Արծվիկ Մինասյանի, մայրաքաղաքի բնակչությունը պետք է ընտրի այնպիսի ղեկավար, որը կառաջնորդի քաղաքը: Իսկ իրենց ծրագրային դրույթների շուրջ նա հրավիրում է բանավիճել մյուս բոլոր թեկնածուներին:
"Նրանցից որևէ մեկը փորձ չի արել և փորձ չի անելու, որովհետև իրենք հասկանում են, որ մեր ծրագրերը իրատեսական են, իրենք հասկանում են, որ մեր ծրագրերի դեմ իրենց ծրագրերը ոչինչ են և գիտեն, որ իրենց նպատակը ոչ թե մեր սերունդների համար պայծառ, փայլուն, լավ ապագա ապահովելն է, այլ սեփական իշխանությամբ սեփական եկամուտներ ու շահեր ապահովելը",-ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը:
Շենգավիթում դաշնակցության թեկնածուն հույս հայտնեց, որ հաջորդ անգամ հանդիպելիս բակն ու խաղահրապարակը կլինեն ավելի բարեկարգ: Իսկ այս ամենը, ըստ թեկնածուի, կիրագործվի միայն արդար ընտրությունների արդյունքում:

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...