Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
21.05.2009թ.

ՀՅԴ նախընտրական քարոզչական խումբը մայիսի 20-ին հանդիպեց Էրեբունի համայնքի բնակիչների հետ: Երևանի ավագանու ՀՅԴ թեկնածուները մատնանշեցին քաղաքում գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը կոչ արեց պաշտպանել յուրաքանչյուրիս ընտրության իրավունքը, ընտրությունը չդիտել ուղղակի Երևանի իշխանությունների ձևավորման ընտրություններ: "Մայիսի 31-ը պարզապես Երևան քաղաքի իշխանությունների ձևավորման ընտրություններ չեն: Դրանք ընտրություններ են, որոնցով պետք է առաջիկա 4 տարիներին ինչպես մայրաքաղաքի իրական դիմագիծը երևա, այնպես էլ հետագա ժամանակահատվածում Հայաստանում հիմնական փոփոխությունների հիմքը դրվի: Մայրաքաղաք Երևանում մայիսի 31-ի ընտրություններով մենք պետք է ձևավորենք այն կառավարման համակարգը, որտեղ յուրաքանչյուրը կտեսնի իրական կառավարում: Մեզանից յուրաքանչյուրից է կախված վաղվա Երևանը և վաղվա Հայաստանը: Այս ընտրությամբ դուք պատասխանատու եք այս մանուկների վաղվա օրվա համար: Այս ընտրություններով ձևավորվող քաղաքային իշխանությունը պետք է կարողանա վաղը հաշվետու լինել, թե ինչ ծրագրեր էր նախատեսում և ինչ ծրագրեր է իրագործել",- նշեց նա:
Վերջինիս խոսքերով, ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմքում դրված է մարդը, քաղաքացին: "Երեխան պետք է դաստիարակություն և կրթություն ստանա ոչ թե իր ընտանիքի սոցիալական դրությանը համապատասխան, այլ բոլորը պետք է ստանան հավասար դաստիարակություն և աջակցություն իշխանության կողմից: Նա պետք է վստահ լինի, որ իր կրթությամբ իր երկրում և ոչ թե արտերկրում կգտնի անհրաժեշտ աշխատանք` նորմալ աշխատավարձով: Մեր երիտասարդներն ու մանուկները պետք է ձգտեն նմանվել ոչ թե որևէ օլիգարխի, հանցագործի, սերիալների հանցագործ խմբավորումների հեղինակությունների, այլ ազգանվեր, ազգասեր և հայրենապաշտպան անձանց` ինչպիսիք են մեր ազատամարտիկներն ու այն անձինք, ովքեր զոհվել են մեր երկրի ու մեր խաղաղության ապահովման համար":
Թեկնածուն խոստացավ, որ տարեցների համար քաղաքային իշխանությունը երաշխավորելու է անհրաժեշտ պայմաններ, յուրաքանչյուր քաղաքացի վայելելու է քաղաքապետարանի ու ավագանու աջակցությունը: "Իմ ղեկավարած քաղաքապետարանում բացառելու ենք կաշառակերությունը, կոռուպցիան: Այնտեղ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այնտեղ նստած անձինք կամ վարչական շրջանի ղեկավարները առաջնորդվելու են ոչ թե սեփական գրպանի շահերով, այլ քաղաքացու բարօրությամբ, մեր ընտանիքների բարեկեցության բարձրացմամբ: Ես ուզում եմ ղեկավարել այդպիսի քաղաքապետարան: Բայց որպեսզի ձևավորենք այդպիսի քաղաքապետարան, որպեսզի ունենանք իսկապես բարոյական, պրոֆեսիոնալ և հայրենասեր քաղաքային իշխանություններ, մայիսի 31-ին պետք է կատարենք ազգայինի ընտրություն":
Քաղաքապետի թեկնածուն այս անգամ ևս շեշտեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պիտի կատարի իր ընտրությունը և պատրաստակամություն հայտնեց իրենց ներկայացրած ծրագրերը քննարկել ընտրություններում հայտ ներկայացրած մյուս ուժերի հետ: Խոստացավ տեր կանգնել իր խոսքերին և խոստումներում թերանալու դեպքում` հրաժարվել Երևանի քաղաքապետի պաշտոնից:

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...