|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Նորություններ
|
19.05.2009թ.
|

Մայիսի 18-ին կայացավ ավագանու ՀՅԴ թեկնածուների հերթական հանդիպումը Արաբկիր համայնքի բնակիչների հետ:
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի խոսքերով, մայիսի 31-ին ժողովուրդը պետք է պատասխանի մի շատ կարևոր հարցի` վստահելո՞ւ է ազգային արժեք ներկայացնող ուժի, թե՞ շարունակելու ենք ապրել անարդարության, կոռուպցիայի, ամենաթողության պայմաններում: "Մեր քաղաքացիները գրեթե ամեն օր բախվում են անարդարության, օրերով գնդակի նման այս հիմնարկից այն հիմնարկը վազում սեփական իրավունքները պաշտպանելու համար, ամեն օր նրանց նկատմամբ կիրառվում է հոգեբանական բռնություն, նաև ֆիզիկական բռնություն, երբ ճանապարհին վրաերթի են ենթարկում, սակայն պատասխանատվության չեն ենթարկվում մարդիկ, որոնք այս կամ այն օլիգարխի թիկնապահներն են, այս կամ այն պաշտոնյայի բարեկամը կամ հարազատը: Սա է այսօրվա իրավիճակը, իրավիճակ, երբ ոստիկանին մեր քաղաքացիները նայում են վախվորած, մեր ոստիկաններն էլ քաղաքացիներին նայում են իբրև պոտենցիալ հանցագործի: Այս իրավիճակը շարունակել այլևս անհնար է: Փողով և վարչական լծակներով ընտրված իշխանություը չի կարող մտածել այս ամենի և ժողովրդի մասին: Նման բան չի լինում: Հանցագործության վրա հենվածը չի կարող լինել բարեկրթության չափանիշ: Մենք առաջին տեղում դնում ենք իշխանության պատասխանատվությունը: Իշխանությունը պետք է երաշխավորի բնակիչների բոլոր իրավունքները",- նշեց ՀՅԴ թեկնածուն: Վերջինիս խոսքերով, այսօր առաջնահերթություն է նաև դպրոցների ապաքաղաքականացումը, որովհետև եթե մանկավարժը ենթարկվեց քաղաքական ճնշումների, նրանից առողջ սերունդի դաստիարակում սպասել պետք չի:
ՀՅԴ Բյուրոյի` Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ խոսելով Դաշնակցության համամասնական ցուցակի առավելություններից` նշեց, որ այն զուրկ է մականունավորներից, իսկ Դաշնակցության հանդիպումներին այլ համայնքներից ավտոբուսներով մարդիկ չեն բերվում, պահանջելով և ստիպելով մարդիկ չեն գալիս: Կիրո Մանոյանը կոչ արեց ընտրել Արծվիկ Մինասյանին, ով` "Ունի ազգային գործչի կերպար, սոցիալական արդարության քաջամարտիկ է, հմուտ մասնագետ, և այս կերպարը անհրաժեշտ է քաղաքապետի համար: Մենք մեր լավագույն կադրերից Արծվիկ Մինասյանին ենք ընտրել ցանկը գլխավորելու, որովհետև նա կարող է հավատարիմ մնալ Երևանի բնակչության ցանկություններին":
Վերադարձ
|
|
 |
|