Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
18.05.2009թ.

Մայիսի 13-ից 17-ը Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը հանդիպել ու զրուցել է Նոր-Նորք և Կենտրոն համայնքներում գործող տոնավաճառներում ու շուկաներում աշխատող շուրջ 4000 քաղաքացիների հետ:
Այս հանդիպումների նպատակն է հնարավորինս իրազեկ լինել իր հոգսերը միայնակ ու սեփական աշխատանքով հոգացող քաղաքացու խնդիրներին, փորձել նրանց մեջ արթնացնել այն հույսը, որ երևանցին Երևանում չպետք է միայնակ պայքարի իր առջև ծառացած խնդիրների դեմ, որ Երևանի ավագանին ու քաղաքապետը պետք է ոչ միայն բարձրաձայնեն թերացումների ու խնդիրների մասին, այլ լուծում տան կուտակված և օր օրի ավելացող հիմնախնդիրներին:
Ինչպես մինչ այդ այցելած վայրերում, այստեղ էլ հիմնական դժգոհությունները աշխատանքային պայմանների շուրջ էին:
Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր պայմանների բարելավման իր տարբերակներն ու զարգացման հեռանկարները` ելնելով յուրաքանչյուր վայրին հատուկ խնդիրներից:
"Վերնիսաժում" թեկնածուն խոստացավ, ընտրվելու դեպքում, ոչ միայն հոգալ աշխատանքային պայմանների բարելավման համար, այլև հայաշատ այլ քաղաքներում կազմակերպել մշտական ցուցահանդեսներ, որտեղ հայ արվեստագետը կկարողանա իրացնել իր ստեղծագործությունները:

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...