|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Նորություններ
|
18.05.2009թ.
|
ՀՅԴ ավագանու թեկնածուների հերթական հանդիպումն Աջափնյակի բնակիչների հետ էր, որը նրանք սկսել են ազատամարտիկների հուշարձանին ծաղիկներ դնելով: Թաղամասից կուսակցության համամասնական ցուցակում մեկ թեկնածու կա. Արծվիկ Մինասյանն ասել է, որ այս համայնքի յուրաքանչյուր խնդրի լուծում պահանջելու են հենց նրանցից: Ավագանու բոլոր թեկնածուները գիտեն Երևանի խնդիրներն ու պատրաստ են ամեն ջանք գործադրել` դրանք լուծելու համար: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է մայրաքաղաքի առաջ ծառացած բնապահպանական, քաղաքաշինական, սոցիալական խնդիրների` նշելով նաև ուղիները, որ մատնանշում է Դաշնակցությունը` տնտեսական ծանր պայմաններից քաղաքը փրկելու համար: Նա կոչ է արել ճիշտ ընկալել այս ընտրությունների քաղաքական նշանակությունը. ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել դրանք: Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը նշել է, որ քաղաքական այնպիսի ուժ, ինչպիսին Դաշնակցությունն է, լուրջ ներկայություն ունենալով քաղաքապետարանում` կարող է հարկ եղած դեպքում ընդդիմանալ կառավարության քայլերին` ի շահ երևանցիների:
Աղվան Վարդանյան, ՀՅԴ Բյուրոյի անդամ. "Ձեր ընտանիքի մասին, ձեր բակի մասին, մեր մայրաքաղաքի մասին ոչ մեկը չի մտածելու, բոլորը գնալու են խոսքակռվի, վիրավորելու են և գործը մնալու է: Եվ այս առումով է շատ կարևոր, որ Դաշնակցության նման կուսակցությունը ռեալ մեծ ներկայություն լինի Երևանի ավագանիում, որ կարողանա սթափեցնել":
Վերադարձ
|
|
 |
|