|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Նորություններ
|
17.05.2009թ.
|
Ավագանու` Դաշնակցության համամասնական ցուցակում Նոր-Նորքից 4 թեկնածու կա. "Լավ նայեք նրանց, որովհետև վաղը հենց նրանցից եք պահանջելու, որ ձեր հարցերը լուծեն",- համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Կուսակցության նախընտրական ծրագիրը Նոր-Նորքցիների մի մասը լսում էր հանդիպման վայրում, շատերն էլ` բնակարանների պատուհաններից: Դաշնակցության առաջարկած քաղաքապետարանը կարողանալու է զսպել կառավարության քայլերն` ի շահ երևանցիների, լուծելով ամենահրատապ հարցերը,-նրանց վստահեցրեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն և ավելացրեց.
"Մենք իբրև սոցիալիստական քաղաքական ուժ առաջինը կարևորում ենք իշխանությունների պատասխանատվությունը: Եթե ոչ իշխանությունը, ապա ո՞վ պետք է մտածի երիտասարդի կրթության մասին, կրթությունից հետո աշխատանքի մասին: Ո՞վ պետք է ապահովի տարեցների բարեկեցիկ կյանքը:
Դաշնակցության համամասնական ցուցակում թաղային հեղինակություներ չկան, փոխարենը պրոֆեսիոնալներ են` հասարակությանը հայտնի իրենց աշխատանքով: Ի տարբերություն այլ կուսակցությունների, որտեղ մարդիկ միայն մեկ ցանկություն ունեն` իշխանություն, Դաշնակցությունը 120-ամյա պատմությամբ ապացուցել է, որ կարող է մեկ մարդու նման որոշում կայացնել, հարկ եղած դեպքում էլ` կուսակցության շահերը ստորադասել ազգայինին:
Չխաբվել խոստումներով, մի քանի հազար դրամով ու չենթարկվել վարչական ճնշումների, իսկ մայիսի վերջին օրը քվերակրության գնալ ոչ թե միայնակ, այլ հարազատների ու ընկերների հետ:
Վերադարձ
|
|
 |
|