Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
16.05.2009թ.

Երևանում համայնքները տարբեր են, բայց բնակիչները ապրում են նույն խնդիրներով ու մտահոգություններով: Դրանց լուծմամբ պատրաստ են զբաղվել 7 քաղաքական ուժեր. ընտրություն կատարելու է երևանցին, իսկ կողմնորոշվելու համար մնացել է ընդամենը 2 շաբաթ:
"Ասֆալտապատման լուրջ խնդիր ունեք, սա մշակույթի պալատն է, տեսնում եմ, որ շատ տխուր վիճակում է. Նորագավիթը բազմաթիվ կոմունալ խնդիրներ ունի",- Անահիտ Եսայան, ավագանու ՀՅԴ թեկնածու:
Այս ու բազմաթիվ այլ խնդիրների մասին ՀՅԴ քարոզչական խումբը մայիսի 16-ին խոսել է նախընտրական հերթական հանդիպման ժամանակ, Նորագավիթում: Շենգավիթ համայնքի ծայրամասային ավանում աշխատանքի հարցը բնակիչը տարիներ շարունակ լուծել է ինքնուրույն` փոքրիկ հողակտոր մշակելով: Այսօր վտանգված է նաև այս հարցը:
"Մի ժամանակ այս փոքր տարածքից բնակիչները հսկայական եկամուտներ էին ստանում և լուծում էին շատ հոգսեր, այսօր ջրի պակասի պատճառով լուծելու հնարավորություն չունեք: Եթե քաղաքային իշխանության գա դաշնակցությունը, հավատացեք, բոլոր հարցերը կլուծենք միասին",- Մարատ Գրիգորյան, ավագանու ՀՅԴ թեկնածու:
Եվս մի խնդիր, որի շուրջ Դաշնակցության ներկայացուցիչները խոսել էին համայնքի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչների հետ նույնպես. տների սեփականաշնորհում, փաստաթղթային ձևակերպումներ:
"Երկրի քաղաքաշինական օրենսդրությունը համահարթեցված է. ուզում ես Նորագավիթում տուն կառուցիր, ուզում ես` Հանրապետության հրապարակում կառավարական շենք, միևնույն է, նույն փաստաթղթային շրջանառությունն է: Ես վստահ եմ, որ ՀՅԴ-ն ընտրություններում ստանալու է այնքան ձայներ, որ մեծամասնություն է կազմելու ավագանիում: Մենք զբաղվելու և մեղմացնող ինչ-որ լուծումներ ենք գտնելու նաև այս հարցում" Անահիտ Եսայան, ավագանու ՀՅԴ թեկնածու:
Սոցիալական, կրթական, տնտեսական ու քաղաքաշինական տարբեր հարցերի լուծումներ Դաշնակցությունը պատրաստ է գտնել, բայց դրա համար պետք է դառնալ քաղաքային իշխանություն` բնակիչներից ստացած քվեների շնորհիվ. գումարի դիմաց տրված ձայների պատճառով, ըստ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանի, դժվարությունների առջև կկանգնեն դարձյալ բնակիչները:
"Մարդիկ 5-10-15 հազար դրամով իրենց ձայնը վաճառում են, և իրենց թվում է, թե ընդամենը թեթև խախտում են կատարում, մինչդեռ դրանով իրենք խոչընդոտում են իրենց իսկ խնդիրների լուծմանը` հետագա 4-5 տարիների ընթացքում",- Արա Նռանյան, ԱԺ պատգամավոր: Մայիսի 31-ի ընտրությունից հետո Երևանը կդառնա մեկ ամբողջական համայնք, իսկ առայժմ կազմված է առանձին համայնքներից, որոնց բնակիչները, սակայն, փորձում են գտնել լուծումը նույնատեսակ խնդիրների. ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում` ՀՅԴ-ն խոստանում է զբաղվել այդ խնդիրների լուծմամբ:

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...