Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նորություններ
15.05.2009թ.

Երևանի ավագանու ՀՅԴ թեկնածուների հետ հանդիպումները շարունակվում են:
Մայիսի 14-ին ՀՅԴ քարոզչական խումբը Թեթև արդյունաբերության քոլեջում էր:
Անցած 80 տարիներին հաստատությունը ունեցել է շուրջ 30.000 շրջանավարտ, այսօր էլ մասնագիտանում են 6 մասնագիտություններով, թեպետ ավարտելուց հետո աշխատանք հաջողվում է գտնել ոչ բոլորին: "Որպես քաղաքային իշխանություն` մենք պարտավորված ենք լինելու ապահովել ձեզ աշխատանքով",- խոստացավ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը:
"Մենք պետք է կարողանանք բացահայտել ձեր աշխատանքային ունակությունները, ապահովել աշխատատեղերով: Պատահական չէ, որ մենք մեր ծրագրում առաջարկում ենք քաղաքապետարանի նախաձեռնողական տնտեսական քաղաքականություն, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ, յուրաքանչյուր մարդ պետք է իրեն իրացված զգա",- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Յուրաքանչյուր աշխատանք էլ պահանջում է մասնագիտական հմտություն և գիտելիք: Քաղաքի կենսագործունեությունը ապահովող ամենատարբեր օղակներում դրանց անհրաժեշտությունը զգացվում է մշտապես:
Ուսանողներին ներկայացվեց ՀՅԴ նախընտրական ծրագիրը և համամասնական ցուցակը` ընդհանուր առմամբ: Դրանում ներկայացված մարդիկ հասարկության տարբեր շերտերից են, տարբեր մասնագետներ: ՀՅԴ համամասնական ցանկը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, անթերի է, հաղթանակի համար անհրաժետ է միայն ընտրողի քվեն և վստահությունը:
"Ինչը կարող է պակասել մեզ. ձեր վստահությունը, վճռականությունը: Այս անգամ պետք է չվախենալ, չկաշառվել, չխաբվել",- ասել է նա:

Վերադարձ


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...