Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Նախընտրական ելույթներ
26.05.2009թ.
Այն, որ երևանցին իր բնակարանից սկսած մինչև աշխատավայր ունի բազում խնդիրներ և չի կարողանում իր իրավունքներն ամբողջությամբ իրացնել, խոսում է այն մասին, որ համայնքային իշխանությունները չեն կարողացել հնարավորն անել բնակչի հոգսերը հոգելու համար: Դաշնակցության, Մեր նպատակն է Երևանում ձևավորել կառավարման նոր մշակույթ:
25.05.2009թ.
Մայիսի 31-ի ընտրությունները միայն աղբահանության կամ շենքերի բարեկարգման ընտրություններ չեն: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքային իշխանություն ամբողջությամբ և արմատապես հարցերին լուծումներ տա` սկսած աղբահանությունից, մինչև շենքերի սեյսմակայունության ուժեղացում:
24.05.2009թ.
Մենք գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ: Այժմ մենք մի բնակավայրում ենք, որը ձևավորվել էր հզոր արդյունաբերական տնտեսության հենքի վրա: Ցավոք, այսօր այդ արդյունաբերությունից ոչինչ չի մնացել: Այսօր չորս բոլորը միայն սպասարկման օբյեկտներ ու ծառայությունների վայրեր են:
23.05.2009թ.
Թող գան և բանավիճենք` ում ծրագրերն են ավելի արդյունավետ և ովքեր են այն մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն առաջիկա չորս տարիներին այս քաղաքին ապահովել զարգացում` բոլոր ոլորտներում:
22.05.2009թ.
Մենք պայքարում ենք հայի իրավունքի համար, պայքարում ենք յուրաքանչյուրիս ազատ ապրելու համար:
21.05.2009թ.
Փողի իշխանությամբ կամ վարչական լծակի գործադրմամբ ընտրված իշխանությունը` անպետք իշխանություն է
Մենք համարում ենք, որ ցանկացած իշխանություն, լինի դա իշխանություն, լինի դա քաղաքային իշխանություն, քաղաքապետ կամ թաղապետ, պարտավոր է առաջին հերթին հոգալ բնակչի հոգսերը, համայնքի հոգսերը:
20.05.2009թ.
21-րդ դարի հայոց մայրաքաղաքը պարտավոր է լինել բոլոր հայերի հպարտության առարկան: Ուստի, պետք է ընտրել ազգային քաղաքապետարան, ազգային անձանց:
Մայիսի 31-ը պարզապես Երևան քաղաքի իշխանությունների ձևավորման ընտրություններ չեն:
19.05.2009թ.
Արդյունավետ կառավարում, որտեղ երաշխավորված կլինի կանանց և երիտասարդների ընդգրկվածությունը
Շատ դժվար է այսօր, երբ շրջապատում այնքան աղբ կա, գարշահոտություն կա, փորձել գնահատել հայ կնոջ դերակատարությունը: Երևանը ավելին է, քան շինությունների, կառույցների համադրություն և մարդկանց կեցության միջավայր:
19.05.2009թ.
Ժողովուրդը պետք է պատասխանի մի շատ կարևոր հարցի` վստահելո՞ւ է ազգային արժեք ներկայացնող ուժի, թե՞ շարունակելու ենք ապրել անարդարության, կոռուպցիայի, ամենաթողության պայմաններում:
13.05.2009թ.
Այս մեկ ամսում ամեն օր քաղաքացիները լսել և լսելու են բազում խոստումներ` տարբեր քաղաքական ուժերից: Դրանք բոլորն էլ նույնն են, որովհետև նույնն են քաղաքի խնդիրները:
12.05.2009թ.
Եթե ընտրության հիմքում ժողովուրդը դնի ազգային գործիչ ունենալու գաղափարը, ապա այս ընտրություններում Դաշնակցությունը կհաղթի բացարձակ առավելությամբ, եթե հիմքում դրվի այս կամ այն օլիգարխիկ շահերին պաշտպանելը` ունենալու ենք հերթական բիզնեսմենին, իսկ եթե հիմքում դրվի վրեժխնդրությունը, արյունը` ունենալու ենք նոր մարտի 1:
10.05.2009թ.
Դաշնակցության հաղթանակի դեպքում քաղաքապետարանը լինելու է ազգային, անդամները` ազգային պետական գործիչներ` մտահոգ իրենց քաղաքացիների, մեր մայրաքաղաքի և Հայաստանի Հանրապետության հոգսերով:
08.05.2009թ.
"Մենք մյուսներից տարբերվում ենք նրանով, որ Երևանի քաղաքապետին դիտարկում ենք որպես ազգային քաղաքական գործիչ և կրում ենք ազգային արժեքներ":
07.05.2009թ.
Մայիսի 7-ին ՀՅԴ կողմից առաջադրված Երևանի ավագանու թեկնածուները հանդիպում ունեցան Երևանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ:
07.05.2009թ.
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն "Իրավունք դե ֆակտո" ակումբում հայտարարեց, որ Դաշնակցությունը գնալու է մինչև վերջ, և բացառեց ընտրապայքարից դուրս գալու և որևէ այլ ուժի միանալու հնարավորությունը։
04.05.2009թ.
"Մոսկվա" կինոթատրոնում Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ, Արծվիկ Մինասյանը ներկաներին ողջունեց հետևյալ խոսքերով. "Սիրելի բարեկամներ, մենք դուրս ենք եկել ընտրարշավի հաղթելու տրամադրությամբ:

 


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...