Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Բարի գալուստ

Սիրելի երևանցի,

Մայիսի 31-ի ընտրությունները կարող են բեկումնային լինել մեր մայրաքաղաքի համար: Երևանը մեր քաղաքն է, այստեղ մեր տունն է: Մենք պարտավոր ենք առավել պատասխանատու և շահագրգիռ լինել Երևանի ներկայի և ապագայի նկատմամբ: Ընտրությունը լավ առիթ է` գնահատելու մայրաքաղաքում տեղի ունեցած դրական ու բացասական երևույթները, դրանց պատճառները, առկա խոչընդոտները և զարգացման հեռանկարները:
Ցավոք, մայրաքաղաքի դեմքին այլևս դրոշմված են անցումային փուլի բոլոր կնճիռները` հանրային ունեցվածքի անարդար վերաբաշխում, ապօրինություններ, ենթակառուցվածքների և վարչական մարմինների անպատասխանատու գործելաոճ, օտարամոլություն, ճարտարապետական դիմագծի ճչացող աղճատումներ և, վերջապես, երևանցու հոգեկերտվածքում առկա ձևախեղումներ: Անհնար է չնկատել նաև մայրաքաղաքում առկա դրական փոփոխությունները, որոնք պարտավոր ենք զարգացնել ու կատարելագործել նոր և արդյունավետ մոտեցումներով:
Մենք ընտրությունների ենք գնում այն համոզմամբ, որ ճիշտ կազմակերպելով մայրաքաղաքի կառավարումը` լուծումներ կտանք քաղաքական, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հոգևոր-մշակութային բազում կենսական խնդիրների: Անառարկելի է` այս խնդիրներն անուշադրության մատնելը ձեռք է բերում քաղաքական նշանակություն և դառնացած մարդուն դրդում հրապարակային հուզումների:
Եկել է մեզ հարց տալու պահը. վերջապես կարո՞ղ ենք ունենալ մշակութային դեմք ունեցող, մաքուր ու բարեկարգ, իր բնակիչների հոգսերով մտահոգ, ճարտարապետորեն հետաքրքիր մայրաքաղաք, որտեղ ապրում են կիրթ մարդիկ: Մայրաքաղաք, որը հայի դեմքն է, որտեղ սրբորեն պահպանվում և զարգանում են մեր ավանդույթները, որը նաև աշխարհասփյուռ հայության ազգային-հոգևոր արժեքների խոշոր կենտրոնն է: Այնպիսի քաղաք, որը գրավում է օտարին ու երևանցուն պարգևում հպարտության և արժանապատվութան զգացում:
Սիրելի՜ բարեկամ, Քո քաղաքական ընտրությամբ մասնակիցը դարձիր քո քաղաքի, քո տան շենացմանը:

Արծվիկ Մինասյան

 


#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...