Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան

Ուղերձ
Ընտրարշավ
Ֆոտոսրահ
Տեսանյութեր
Հոդվածներ
Նորություններ
Հարցումներ
Ֆորում
Կայքի քարտեզ
Կապ


Ավագանու թեկնածուներ
Հաջորդ Էջ
Արծվիկ Մինասյան Տնտեսագետ, իրավաբան: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Մայրաքաղաքի արդյունավետ կառավարում` համահայկական ներուժի ներգրավմամբ: Ձևավորել հասարակության վստահությունը վայելող, ազնիվ և պրոֆեսիոնալ կադրային բանկ, կառավարման համակարգում երաշխավորել կանանց և երիտասարդների ընդգրկվածությունը:
Ալբերտ Աջեմյան Շինարար, Ճարտարապետ: "Ուրարտու" ճարտարապետա-քաղաքաշինական ընկերության հիմնադիր
Երևանի կառուցապատումն իրականացնել անվտանգության ապահովման և կենսագործունեության համար բարենպաստ միջավայր ձևավորելու սկզբունքով:
Նորայր Դավիդյան Բժշկական գիտությունների դոկտոր: ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն:
Համայնքը պետք է մտահոգ լինի յուրաքանչյուր բնակչի սոցիալական վիճակով: Ավելի հեշտ է կանխարգելումը, քան բուժումը:
Վլադ Քոչունց Շինարար-ինժեներ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
Ցանկացած հարկատու իրավունք ունի և պետք է տեղեկանա, թե ինչպես են ծախսվում իր վճարած հարկերն ու տուրքերը:
Մարի Թիթիզյան Պատմաբան, քաղաքագետ: 2008-ից Սոցինտերնի փոխնախագահ:
Մայրաքաղաքի կայուն զարգացման բանալին ակտիվ և նախաձեռնողական տնտեսական քաղաքականությունն է:
Կառլեն Գևորգյան Ինժեներ-մետալուրգ: 2003-ից ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
Բնակարանային պայմանների բարելավման և կոմունալ որակյալ ծառայություններից օգտվելու բնակչի իրավունքը քաղաքապետարանի պարտավորությունն է:
Բագրատ Եսայան Պատմաբան: 2006-ից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ:
Ապահովել երիտասարդության կարևոր տեղն ու դերը համայնքի կյանքում, սպորտի մասսայականացման ճանապարհով նպաստել առողջ ապրելակերպի արմատավորմանն ու կենսունակ սերնդի ձևավորմանը:
Ռուբեն Հախվերդյան Ռեժիսոր, երգահան-կատարող, բազմաթիվ հանրահայտ երգերի հեղինակ:
Մշակութային կյանքի աշխուժացումը, կրթական համակարգի բարելավումը քաղաքային մշակույթ արմատավորելու և քաղաքացու կերպար ձևավորելու անհրաժեշտ պայմանն է:
Մարատ Գրիգորյան Երկրաբանության գիտությունների թեկնածու, դոցենտ: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան:
Քաղաքացին իր և իր սերունդների ապագան պետք է տեսնի ներդաշնակ կենսական միջավայրում:
Վահան Գեղամյան Մանկավարժ, տնտեսագետ: ՀԷՑ հյուսիսային մասնաճյուղի պետ:
Տրանսպորտային համակարգը պետք է լինի անվտանգ, մատչելի և ապահով:
Հաջորդ Էջ

#

#

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...