|

|
ՀՀ ԱԺ ելույթներ
22.05.2009թ.
|
"Ազգային հարցերում սխալը կարող է անդառնալի լինել"
"Կոալիցիայից մեր դուրս գալը սխալ չէր։ Սահմանները չեն բացվելու։ Չի կարելի ֆուտբոլային դիվանագիտությանը զոհ գնալ: Այսօր, ըստ էության, Թուրքիային հնարավորություն է տրվում, որ իր միջազգային պարտավորությունը վերածի իր իրավունքի",- ԱԺ ճեպազրույցում հայտարարեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե այսօր որքանո՞վ էր արդարացված ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալը։
Նրա խոսքով` մինչ օրս սահմանի չբացվելը, ինչպես նաև Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ Հայաստանը իսկապես զիջումներ է կատարել։
"Ես կարծում եմ` եթե մենք արագընթաց կարգով չկասեցնենք այս բանակցությունները, մենք կարող ենք ավելի վատ ու վնասակար հետևանքներ ունենալ։ Եվ, ի վերջո, Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալը և ընդդիմություն դառնալը, որը պատճառաբանված էր արտաքին հարաբերություններում ստեղծված իրավիճակով, ունի նպատակ` կանխարգելել, կասեցնել իշխանությունների հնարավոր սխալները, որովհետև ազգային այս հարցերում սխալը կարող է պահանջել բազմաթիվ սերունդներ, բազմաթիվ ջանքեր, նաև բավական երկար ժամանակ։ Դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում կարող է անդառնալի լինել",- ասաց ԱԺ պատգամավորը` նշելով, որ ՀՅԴ-ն այս պահին էլ համարում է, որ ճիշտ քայլ է արել։
Նա հայտարարեց նաև, թե ազգային ընդդիմության ձևավորումը արդեն օրակարգային հարց է դարձել, և միայն Դաշնակցությունը կարող է ուժեղացնել "ազգային ընդդիմադիր բևեռը"։
|
10.04.2009թ.
|
"Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին" օրենք
Ըստ հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանի` լրացման նպատակն է կանխել պետական խորհրդանիշներից մեկի հնարավոր ձևախեղումն ու անարգումը: Նախագծով արգելվում է զինանշանի պատկերի, կառուցվածքի, գույների փոփոխություն, բացառությամբ օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի, ինչպես նաև զինանշանի` օրենքով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշներում կամ խորհրդանիշներում:
|
05.02.2009թ.
|
Հայոց ազգային ինքնության տոնը` օգոստոսի 11-ին
Ա.Մինասյանն էլ նկատեց. "Ի վերջո, ընդունելով քրիստոնեությունը` մենք չդադարեցիք արիական ազգ լինելուց, ավելի ճիշտ` շատ չհեռացանք մեր արիական հիմքերից: Մի՞թե զարմանալի երևույթ չէ մեր սփյուռքը, այն սփյուռքը, որ ապրելով աշխարհի քաղաքական, կրոնամշակութային ամենատարբեր և մեկը մյուսից բարդ գոտիներում, ի հեճուկս բոլոր փորձությունների, կարողանում է հայ մնալ: Սա խոսում է մեր ինքնության միջուկի հզորության մասին: Ահա սա է այն անորսալի ու անմեկնելի երեւույթը, որ մի բառով ասում ենք` ազգային ինքնություն, որն այնքան դժվար է բառերով կամ տերմիններով ձեւակերպել":
|
03.10.2008թ.
|
Փողոցում մեքենա կայանելը վճարովի է
Հայրենի կառավարությունում, իհարկե, տեղյակ չեն, որ այս կերպ հայրենի բյուջե գումար է փոխանցվում: Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց այս խնդրի վերաբերյալ, և որպես պատասխան` ասվեց, որ սա այսօր լուրջ կարեւորություն ունեցող խնդիր է, և պետք է համատեղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: "Կառավարությունը պետք է հատուկ հայեցակետ մշակի, որով հասարակական վայրերում կկանոնակարգվի նման անհեթեթ իրավիճակը",- նշեց Արծվիկ Մինասյանը:
|
21.08.2008թ.
|
Արծվիկ Մինասյան Ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Հարկ է, որ կառավարությունը հստակ հայտարարեր, թե ինչպիսի առևտրային կառավարման մեխանիզմներ է տեսնում: Պետք է նաև բացահայտ ասել, որ հարկային բեռը ավելանում, և դա արդար է, որովհետև ստվերի նվազեցում ենթադրում է հարկային բեռի ավելացում:
|
13.06.2008թ.
|
Ջավախքում այսօր առկա հիմնախնդիրներ
Արծվիկ Մինասյանը անդրադարձավ Ջավախքում այսօր առկա հիմնախնդիրներին և հերթական անգամ կառավարության ուշադրությունը հրավիրեց Ջավախքի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, ժողովրդագրական և այլևայլ հիմնահարցերի վրա: "Հայոց պատմական երկրամասը, գրեթե մեր անմիջական շնչի տակ, ջղաձգվում է բազում ցավոտ հիմնախնդիրներից:
Հուսանք, որ Ջավախքում հոգևոր թեմ ձևավորելու հարցը առանց ձգձգման կմտնի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրակարգ և կարժանանա ՀՀ կառավարության գործուն աջակցությանը",- հույս հայտնեց Ա. Մինասյանը:
|
07.12.2007թ.
|
Երևանի ապագա կարգավիճակի հարցը
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հարցի քննարկման ժամանակ կառավարության ներկայացրած օրենքի վերաբերյալ ներկայացրեց մի շարք դիտարկումներ` համոզմունք հայտնելով, որ օրենքի շատ դրույթներում հստակության խնդիր կա, այլապես առաջիկայում կարող են թյուրիմացություններ ի հայտ գալ։
"Շատ կարևոր է այս օրինագծի առավել մատչելի և արդյունավետ մեխանիզմների իրագործումը։ Մասնավորապես, ՏԻՄ գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով Սահմանադրությունը նախատեսում է իրավական հսկողական համակարգ։
Սակայն ՏԻՄ մասին օրենքում անգամ այս համակարգը պատշաճ ձևով ներկայացված չէ։ Օրինագիծն էլ նախատեսում է երկու` մասնագիտական և իրավական հսկողություն։ Ես սա դիտարկում եմ որպես ՏԻՄ անկախության նկատմամբ ոտնձգություն։ Օրինագծում առնվազն պետք է հստակ սահմանվի, թե ինչ ասել է օրինականության նկատմամբ իրավական հսկողություն", - իր ելույթում ասաց պատգամավորը։
Կառավարության ուշադրությունը նա հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս նախագծի քննարկմանը պետք է նախորդեր հանրաքվե, որպեսզի հաշվի առնվեր նաև երևանցիների կարծիքը, և ընտրվեր այնպիսի մոդել, որը հնարավորություն կտար համայնքների միավորման առավել լավ տարբերակ առաջարկել։ Ի դեպ, նախագծի 110 հոդվածը նախատեսում է համայնքների միավորման և տարանջատման հանրաքվեի մեխանիզմը։
Նա առաջարկեց չշտապել և նման հանրաքվե նախատեսել, ինչը առավել վստահություն կներշնչեր կառավարությանը իր ձեռնարկած փոփոխության նկատմամբ։
Ինչ վերաբերում է ավագանու ինստիտուտի լիազորություններին` Ա. Մինասյանը նկատում է, որ նաև քաղաքապետին է վերպահված նույն տնօրինման իրավասությունը համայնքի գույքի և սեփականության իրավունքի օտարման դեպքում։
Նրա խոսքով` ավագանու և քաղաքապետի իրավասությունների մեջ պետք է լինի իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատում։ Ավագանին իրականում օրենսդիր մարմին է լինելու, և կարեւոր է, որ այդ համակարգում պրոֆեսիոնալ մարդիկ լինեն։ Իսկ եթե նրանք չեն վարձատրվում պրոֆեսիոնալ հիմունքներով, այլ ընդամենը փոխհատուցման համակարգ է գործում, այսպիսի ավագանին չի կարող արդյունավետ գործել։
Պատգամավորը կարևորեց նաև Վերահսկիչ պալատի դերը քաղաքապետի և ավագանու գործունեությունը վերահսկելու գործում։ Իր ելույթի ավարտին Ա. Մինասյանը նկատեց, որ օրինագիծը դեռևս լուրջ քննարկումների կարիք ունի, և քաղաքական լուծումները, որոնք առաջարկվում են այս նախագծով, ճշգրտման կարիք ունեն։
|
02.05.2007թ.
|
ՀՅԴ Էջմիածին-Նոր Նորք
Արծվիկ Մինասյան ԱԺ պատգամավորության թեկնածու
Ներկայումս թյուրիմացություն է, թե բոլոր քաղաքական ուժերը նույնն են ասում: Ոչ: Դաշնակցությունը նույնը չի ասում: Եվ եթե տարբեր քաղաքկան ուժեր վերցնում են Դաշնակցության դրույթները, ապա նշանակում է, որ մենք ճիշտ ենք: Իսկ մենք ասում ենք, որ կենտրոնում պետք է լինի մարդը, համայնքը:
|
|
 |
|